ՄԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԸ
ԱՎԵԼԻ ՔԱՆ 15 ՏԱՐԻ


հոգատարությամբ՝ ձեզ համար...

Հայկական
ԲՈՒՍԱԿԱՆ ԹԵՅԵՐ

«Ար ֆիտո ֆարմն» արտադրում է բուսական թեյեր՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր խոտի յուրահատկությանը: Տեղաբնակների օգնությամբ մենք հավաքում ենք խոտաբույսերը, չորացնում և մշակում դրանք՝ ըստ պահանջվող ստանդարտների: Հաշվի առնելով, որ այսօր մարդիկ նախընտրում են բուսական թեյեր՝ «Ար ֆիտո ֆարմը» սկսել է այս տեսակի արտադրությունը՝ բավարարելու բնակչության պահանջարկը: 

100% ԲՆԱԿԱՆ

Եթե դուք նախընտրում եք բնական թեյեր, ապա մեր թեյը ձեզ համար է: Բոլոր խոտաբույսերը և արմատները հավաքվում են բացառապես Հայաստանի էկոլոգիապես անվտանգ շրջաններում, որտեղ չկա վնասակար արդյունաբերություն և տրանսպորտ:

ԱՌՈՂՋԱՐԱՐ ԵՎ ՀԱՄԵՂ

Հայաստանի կանաչ դաշտերից մենք ուշադիր ընտրում և հավաքում ենք վայրի դեղաբույսերը, զգուշորեն մշակում դրանք՝ պահպանելով համն ու բույրը, և հրամցնում ենք ձեզ՝ առաջարկելով համատեղել օգտակարն ու հաճելին: Վայելեք մեր երկրի փոքր մասնիկը հարմարավետ մթնոլորտում:

ՀԱՐՄԱՐ

Մենք առաջարկում ենք օգտագործման հարմարավետություն միշտ և ամենուր: Բուսական թեյի փաթեթները կարելի է օգտագործել նույնիսկ ճանապարհին:

Բնության ուժը․

ԿԱԶԴՈՒՐԻՉ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ

Դարեր շարունակ մարդիկ սնվել են բնության բարիքներով, այն ամենով, ինչ, որ կարելի է գտնել մոտակայքում: Շատ բույսեր, որոնք մեր նախնիների կերակրացանկի մասն են կազմել, այժմ օգտագործվում որպես դեղաբույսեր: Սրանք մարդկանց համար անհրաժեշտ սննդանյութերի բացառիկ աղբյուրներ են: 

Ցանցի ուժը

- Ավելի քան 100 անուն արտադրանք ձեր առողջության և լավ ինքնազգացողության համար,
- առկայություն դեղատների լայն ցանցում, ամբողջ Հայաստանում,
- մշտապես առկա տեսականի և բարձր որակ,
- էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ ստացված վայրի հավաքի միջոցով:

 

our products

ՍԱՄԻԹԻ ՍԵՐՄԵՐ

Սամիթի սերմերի թուրմը օժտված է անոթալայնիչ, միզամուղ, փքահան, հակաբորբոքային, հականեխիչ հատկություններով: Խթանում է ստամոքսահյութի արտադրությունը։

Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:


Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:


Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։

ՈՒՐՑ

Ուրցի խոտի թուրմը օգտագործում են որպես խորխաբեր միջոց, ինչպես նաև որպես ցավազրկող ռադիկուլիտների և նևրիտների ժամանակ։

Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:


Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:


Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։

ԵՐԻՑՈՒԿ

Երիցուկի ծաղիկների թուրմը հանդիսանում է հակաբորբոքային, հականեխիչ, տտպող միջոց: Ուժեղացնում է ռեգեներացիան և թուլացնում ալերգիկ ռեակցիաները: Թուրմն օգտագործում են խմելով և հոգնաների ձևով աղիների սպազմերի, մետեորիզմի, լուծի ժամանակ: Այն խմում են որպես քրտնաբեր միջոց: Թուրմն օգտագործում են նաև ողողումների, թրջոցների, լոգանքների համար:

Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:


Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:


Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։

ԵՂԵՍՊԱԿ

Եղեսպակի տերևների թուրմն օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց բերանի և կոկորդի ողողումների համար։

Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:


Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:


Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։

where can I buy?

contact us