Մեր մասին

 

«Ար ֆիտո ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2005 թ. Տավուշի մարզի Իջևան քաղաքում, որը շրջապատված է բույսերով և խոտաբույսերով հարուստ անտառապատ լեռներով: Այս խոտաբույսերը, դրանց կազդուրիչ և սննդարար հատկություններն ուսումնասիրելով՝ որոշեցինք սկսել խոտաբույսերի և բուսական թեյերի արտադրությունը: Գյուղացիների օգնությամբ մենք հավաքում ենք խոտաբույսերը, տեսակավորում ենք դրանք և հանձնում ենք Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ստեղծված հավաքման կենտրոններ, որտեղ դրանք չորացվում են և մշակվում՝ ըստ յուրաքանչյուր տեսակի համար պահանջվող չափանիշների: Այնուհետև խոտերը տեղափոխվում են Երևան և փաթեթավորվում:


Ավելի քան 30 մարդ ներգրավված է գործընթացում, մեծ մասը՝ դաշտերում և անտառներում իրականացվող հավաքներում: Մեր մասնագետները տեղեկություն են տալիս բույսերի բուժիչ և այլ հատկությունների վերաբերյալ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն բուսական թեյերի և հատկապես՝ բուսական խառնուրդների արտադրության վերաբերյալ:

contact us